Իրանական արմատներով Բրիտանիայի քաղաքացուհի, քսանհինգամյա Գոնչեհ Ղավամիին երկու ամսով ազատազրկել են այն բանի համար, որ աղջիկների խմբի հետ գնացել է մարզադահլիճ` դիտելու Իրան-Իտալիա վոլեյբոլի տղամարդկանց ընտրանիների հանդիպումը: Իշխանություններն այսպես են վարվել այն պատճառով, որ օրենքով կանանց արգելված է այցելել տղամարդկանց մրցումներին: Օրենքը շրջանառության մեջ է դրվել 1979 թվականին, իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, իսկ Ղավամին դրա դեմ պայքարող ակտիվիստներից մեկն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ